|
Վիքիպահեստը (անգ՝ Wikimedia Commons կամ the Commons) ազատ օգտագործմնա պատկերների, ձայնային և այլ մեդիաֆայլերի զետեղարան է։ Վիքիփեդիայի պես՝ այն նույնպես Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերից է։ Վիքիպահեստը իրենից ներկայացնում է ֆայլերի ընդհանուր պահեստ Վիքիմեդիայի բոլոր տարբեր կից նախագծերի համար բոլոր լեզուներով։
Վիքիպահեստ բեռնված ֆայլերը կարող են օգտագործվել որպես տեղական բեռնված ֆայլեր Վիքիմեդիայի սերվերների վրա գտնվող բոլոր նախագծերում բոլոր լեզուներով, ներառյալ՝ Վիքիփեդիան, Վիքիգրքերը, Վիքիբառարանը, Վիքիդարանը և այլն․․․։ Այս ֆայլերը կարող են նաև օգտագործվել համացանցից դուրս, քանի որ կայքի ամբողջ պարունակությունը կա՛մ գտնվում է հասարակական տիրապետման մեջ, կա՛մ էլ թողարկված էն ազատ օգտագործման լիցենզիաների տակ, ինչպիսին է օրինակ՝ GNU Ազատ Փաստաթղթերի Լիցենզիան (GNU FDL)։
Արտաքին հղումներ
Վիքիպահեստում կա հոդված հետևյալ թեմայով՝
|